Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի յայտարարութիւնը:
Յիշեցնենք, որ Օքթայը Թուրքիայի պատմագիտական ընկերութեան կողմից կազմակերպուած «թուրքական պատմութեան համաժողովիէ բացմանը ասել է. «նրանք, ովքեր ցանկանում էին, 1915-ի դէպքերն օգտագործելով, մեր պատմութիւնը սեւացուել, չեն հասել իրենց նպատակներին, բացառութեամբ մեր երկրի նկատմամբ բացայայտ թշնամանք ունեցող պետութիւններիէ:
Bianet-ի հետ զրոյցում Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնուած է ոչ թէ առերեսման, այլ ժխտողականութեան ու ձուլման վրայ, եւ այս տեսանկիւնից նոր թշնամիների կարիք կայ:
«Թուրքիայում բնակուող հազարաւոր հայերի ցաւի նկատմամբ ոչ մի կարեկցանք չպարունակող յայտարարութիւններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն տալու»,- ասել է Փայլանը` նշելով, որ նման արտայայտութիւնները թուրքական ազգայնական մտածելակերպի արդիւնքն են:
Նա նաեւ գրառում է արել իր թուիթերեան էջում: «հայկական Սփիւռքը կեսարիացին, մալաթիացին, պոլսեցին, բուրսացին, թեքիրդաղցին, տիգրանակերտցին (դիարբեքիրցին) է… Նրանց, ում դուք թշնամի էք դարձրել, իմ բարեկամներն են, մեր քաղաքացիներն են: «Թուրքական թեզերէ հասկացութիւնը ռասիստական է եւ ցեղասպան: Մեր ցաւի օջախը Թուրքիայում է, եւ միայն Թուրքիայում է հնարաւոր այն բուժել»,- գրել է Փայլանը: